Նոր նշանակումներ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

23:59 • 05.06.19

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել: Այս մասին նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մեր թիմը շարունակում է համալրվել պրոֆեսիոնալներով։ Այսուհետ իմ խորրդականի պաշտոնը կզբաղեցնի Օլգա Ազատյանը»,-գրել է նախարարը՝ ներկայացնելով նոր օգնականի կենսագրական տվյալները.

Նա ծնվել է 1981 թվականին,

1998 – 2003 թվականներին սովորել է Երևանի Պետական Լեզվահասարակագիտական համալսարանում,

2006 -2007 Սոցիալական քաղաքականություն և հանրային կառավարման մագիստրոսի կոչում է ստացե, Լոնդոնի Մետրոպոլիտան Համալսարանում (Բրիտանական Չիվնինգկրթաթոշակառու):

2009 – 2016 թթ․ աշխատել է Երևանում Բրիտանական դեսպանատանը որպես ժողովրդավարության,մարդու իրավունքների և հակամարտության դրամաշնորհային ծրագրերի համակարգող։

Իսկ 2016-2019 թվականներին ղեկավարել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հայաստանի ծրագրերը և գրասենյակը։

«Իսկ Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնում նշանակել եմ Ստեփան Մաչյանին, ով կկատարի նաև գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) պարտականությունները»,-գրել է նախարարը։

 Ստեփան Մաչյանն ավարտել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, այնուհետև՝ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Կառավարման ֆակուլտետը, Պետական Ագրարային Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան ն ասպիրանտուրան:

2008 թվականից աշխատում է բանկային համակարգում․ 2014 – 2017 թվականները զբաղեցրել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Ռիսկերի վերլուծության վարչության պետի, իսկ 2017 –2019 Ֆինանսական տնօրենի տեղակալի պաշտոնը։ 

«Ուրախ եմ Օլգայի և Ստեփանի նման նվիրված և պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելու համար, ովքեր բացի այն, որ վայելում են իմ լիակատար վստահությունը, ունեն նաև մասնագիտական բարձր որակներ, նվիրված են հեղափոխության արժեքներին և պատրաստ են ծառայելու Հայաստանի Հանրապետությանը»,-իր գրառումը եզրափակել է Բաթոյանը։